Մենք այս ծախսերը տեսնելով՝ մյուս տարի ավելի մաշտաբային ծախսեր պիտի անենք Ամանորին. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է Ամանորյա պետական ծախսերին:

Երևանի քաղաքապետարանին Հանրապետության հրապարակի Ամանորյա միջոցառումների կազմակերպման համար տրամադրված 271 միլիոն դրամի վերաբերյալ քննադատություններին արձագանքելով՝ վարչապետը ներկայացրեց տվյալներ՝ ընդգծելով այդ որոշման արդյունավետությունը: 

Փաշինյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2019թ.-ի դեկտեմբերի 28-ից 2020 հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածի դրամաշրջանառությունը նախորդ տարվա հետ համեմատած ունեցել է 9 միլիարդ 307 միլիոն դրամի հավելյալ դրամաշրջանառություն:
«Մենք 271 միլիոն հավելյալ գումար ծախսելով կարող ենք ենթադրել, որ նաև դրանով է, որ կարողացել ենք ապահովել 9 միլիարդի դրամաշրջանառությունը»,- նշեց նա:

Վարչապետը նաև հավելեց, որ ամենամեղմ հաշվարկների արդյունքում 9 միլիարդի արդյունքում գեներացվելու է նվազագույնը 325 միլիոն դրամի հարկ:

Արդյունքներին անդրադառնալիս նա նաև ընդգծեց, որ անհատ ձեռնարկատերերը, փոքր բիզնեսը հավելյալ օգուտներ գեներացնելու հնարավորություն ստացան այդ ժամանակահատվածում:

«Մենք այս ծախսերը տեսնելով՝ մյուս տարի ավելի մաշտաբային ծախսեր պիտի անենք Ամանորին, որպեսզի ավելի շատ հարկեր գեներացնենք և Հայաստանի քաղաքացիների համար հնարավորություն ստեղծենք, որ աշխատեն և աշխատանքով վաստակեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Զրույց քաղաքացու հետ. Ամանորյա պետական ծախսեր:

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Dienstag, 21. Januar 2020