Կազանի հանդիպումը մեկնարկել է

Կազանի հանդիպումը մեկնարկել է
Կազանի հանդիպումը մեկնարկել է

Այսօր Երեւանի ժամանակով ժամը 17:30-ի ՌԴ Թաթարստանի մայրաքաղաք Կազանում մեկնարկել է ԼՂ հարցով հերթական եռակողմ հանդիպումը` Դմիտրի Մեդվեդեւի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ:
Հանդիպմանը մասնակցելու համար Իլհամ Ալիեւը Կազան է ժամանել երեկ, իսկ Դմիտրի Մեդվեդեւն ու Սերժ Սարգսյանը մեկնել են այսօր:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ի հատուկ թղթակիցը Կազանից, Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանից, Իլհամ Ալիեւից եւ Դմիտրի Մեդվեդեւից բացի սկսված հանդիպմանը մասնակցում են նաեւ երեք երկրների արտգործնախարարները, ինչպես նաեւ նախագահների օգնականները:Հիշեցնենք, որ հանդիպման մասնակիցները քննարկում են հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքները:
© Medialab.am