Փաշինյանը 10 միլիոն ծառ տնկելու ծրագրի շրջանակներում մայրի ծառի սերմ ցանեց Դենդրոպարկում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանավան քաղաքի Դենդրոպարկում մայրի ծառի սերմ ցանեց, որը կտնկի հոկտեմբերի 10-ին՝ 10 մլն ծառ տնկելու ֆլեշմոբի շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 7-ին ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում կոչ արեց հետևել իր օրինակին, ցանել սեփական ծառի սերմն ու տնկել այն:

ՀՀ վարչապետին միացավ նաև Չարենցավանի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Աիդա Աղաջանյանը, ով շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին նամակ է գրել ամբողջ Հայաստանում ծառեր տնկելու անհրաժեշտության մասին: Աիդա Աղաջանյանը հացենի ծառի սերմ ցանեց:

ՀՀ կառավարությունը նախատեսել է ծրագիր՝ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը հանրապետությունում տնկել 10 մլն ծառ՝ ի նշան Հայաստանում 10 մլն հայության միասնության2020թընթացքում մեկնարկել են 10 մլն ծառ տնկելու ծրագրի աշխատանքները: