Հունաստանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Հունաստանում բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ


Հունաստանում ՀՀ դեսպանությունը, Հաշվի առնելով կորոնովիրուսի տարածմամբ առաջացած ճգնաժամային իրավիճակը, հորդորում է Հունաստանում բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել իրենց վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, բնակության վայր /նահանգ, քաղաք, հասցե/, հեռախոսահամար) հետևյալ էլեկտրոնային հասցով՝ [email protected]:

«Տեղեկացնում ենք նաև, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորություն չի առաջացնում։

Դեսպանության հետ կապ կարելի է հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +30 2106831130 ներքին համարը՝ 207 (09։00-16։00)»:

!!! ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ !!! Հարգելի հայրենակիցներ, Հաշվի առնելով կորոնովիրուսի տարածմամբ առաջացած ճգնաժամային իրավիճակը՝…

Gepostet von Embassy of Armenia in Greece/Πρεσβεία της Αρμενίας στην Ελλάδα am Dienstag, 10. März 2020