«Հարգելի լոռեցիներ, ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ ողջ օրվա սպասումների արդյունքը Լոռու մասով, դրական է:
Ինչպես գիտեք, առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 5 անձ, որոնցից տեստեր էին վերցվել:
Քիչ առաջ ստացվել են տեստերի պատասխանները. Բոլոր 5_ի տեստերի պատասխանն էլ բացասական է:
Այդ թվում նաև Գլորիայի իտալացի աշխատակցինը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: