«Ամեն ինչ կախված է որոշումից». Հայ եւ ադրբեջանցի փորձագետները` միջադեպերի եւ պատերազմի մասին

«Ամեն ինչ կախված է որոշումից». Հայ եւ ադրբեջանցի փորձագետները` միջադեպերի եւ պատերազմի մասին
«Ամեն ինչ կախված է որոշումից». Հայ եւ ադրբեջանցի փորձագետները` միջադեպերի եւ պատերազմի մասին

«Ամեն ինչ կախված է որոշումից: Կախված լինելով արտաքին ուժերից՝ Հայաստանը և Ադրբեջանն այն երկրները չեն, որոնք կարող են պատերազմի որոշում կայացնել»,-կարծում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը:  Այսօր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը նախաձեռնել էր քննարկում՝ «Վերջին միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին. փորձագիտական տեսակետ» թեմայով:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքով` հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերը ռազմական գործողությունները լրջացնելու և դրանց կարևորություն տալու նպատակ ունեին:

Մանվել Սարգսյանի հավաստմամբ`այն փիլիսոփայությունը, որ բանակցությունները պետք է վարել լարվածության մեջ և ոչ թե խաղաղ պայմաններում, հենց վերջերս արտահայտվում է հայ-ադրբեջանական սահմանին:

«Հայ-ադրբեջանական սահմանին կոնֆլիկտ միշտ կա, ես հիմա ոչ մի արտասովոր բան չեմ տեսնում, կա ինֆորմացիոն թյուրընկալում և չափազանցում մեդիայի կողմից»,- թեմայի շուրջ իր կարծիքը հայտնեց քննարկմանը տեսազանգով միացած, «Բաքու փոստ» (Bakupost.az) թերթի խմբագիր Քենան Գուլուզադեն` նշելով, որ ինքը վերջին դեպքերը չի կապում Ադրբեջանի Պաշտպանության նախարարի փոփոխության հետ, չնայած որ նոր նախարարն իր հետ բերում է նոր քաղաքականություն:

 Հումանիտար հետազոտությունների ադրբեջանական կենտրոնի ղեկավար, Գերիների ազատագրման միջազգային աշխատանքային խմբի անդամ Ավազ Հասանովն իր հերթին հավելեց, որ վերջին տաս տարիների ընթացքում իշխանությունները հասկացել են, որ այսօր խաղաղասիրական լոզունգներով հասարակության վրա չես ներազդի:

«Մեր նախորդ նախարարը բավական իներտ էր, և նոր նախարարի համար կարևոր էր ցույց տալ, որ այս գործողություններով նա ազատվում է հասարակության մեջ առկա իներտության իմիջից,-կարծում է Քենան Գուլուզադեն,-եթե հասարակությունը ներազդի այս պրոցեսների վրա, ապա նա տրամադրված չէ խաղաղասիրական: Ադրբեջանում ընդհանուր առմամբ պատրաստ են պատերազմի»:

Լուսանկարը` aravot.am

 «Մեդիա կենտրոն»