Կարմիր խաչ միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նոյեմբերի 22-ին այցելել են Ադրբեջանում պահվող երեք հայ ռազմագերիներին եւ հինգ քաղաքացիական անձանց:
Ռազմագերիները կոմիտեի ներկայացուցիչներին են հանձնել նամակներ` ուղղված իրենց ընտանիքի անդամներին: Կարմիր խաչի ներկայացուցիչները նաեւ ծանոթացել են գերիների պահման պայմաններին, առողջական վիճակին: Նշենք, որ ներկայումս Ադրբեջանում են պահվում երեք հայ ռազմագերիներ` Օհան Հարությունյանը, Գեւորգ Թովմասյանն ու Կարեն Հարությունյանը, եւ 5 անձինց բաղկացած մի ընտանիք` Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները:
Եղիշե Գեւորգյանը նախկինում 8 անգամ դատապարտվել է, եւ ներկայում էլ հետախուզվում է սպանության կասկածանքով: Նա ընտանիքի հետ 2010 թ. հունվարի 10-ին փախել էր Ադրբեջան:
Անծանոթ տարածքում մոլորված երկու հայ զինվորները 2009 թ. մայիսից գտնվում են Ադրբեջանում, եւ մեկը` նույն տարվա հուլիսից:
© Medialab.am