Ռեժիսոր Ալեքսանդր Շեյնը պատրաստվում է Մայակովսկու մասին ֆիլմ նկարահանել` Չուլպան Խամատովայի եւ Նատալյա Վոդյանովայի մասնակցությամբ: Նրա նոր նախագծի շնորհանդեսը կայացել է Կաննում:
Շեյնի կինը Խամատովան նախագծի մուսան է և սցենարի համահեղինակը:
Առայժմ չեն գտել Մայակովսկուն մարմնավորող դերասանին: Բայց նա հաստատ Բեզրուկովը չի լինելու: Ռեժիսորն ասել է, որ ինքը շատ է ցանկանում նոր, թարմ դեմք գտնել:
© Medialab.am