«Սպորտի նախարարը կհրաժարվի պորտֆելից եւ կմնա կուսակցությունում»

«Սպորտի նախարարը կհրաժարվի պորտֆելից եւ կմնա կուսակցությունում»
«Սպորտի նախարարը կհրաժարվի պորտֆելից եւ կմնա կուսակցությունում»

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը կհրաժարվի նախարարի պորտֆելից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նախարարի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը: Նրա փոխանցմամբ` սահմանված կարգով, երբ ամբողջ կառավարությունը հրաժարական կտա, նա եւս հրաժարական կտա եւ կմնա կուսակցությունում:
 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը:

 

© Medialab.am