Կառավարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ զորացրման ենթակա զինծառայողները պատրաստակամություն են հայտնում շարունակել ծառայել հայրենիքին։
Զորացրման ենթակա պարտադիր ժամկետային զինծառայողները դիմումներ են գրում’ նշելով, որ ցանկանում են շարունակել ծառայությունը, մինչեւ սահմանային իրավիճակը հանդարտվի։
Սակայն Պաշտպանության նախարարությունն արդեն հայտարարել է’ դիմումները չի բավարարի, տղաները կզորացրվեն ըստ ժամանակացույցի։