Փորձագետ. Թուրք եւ ադրբեջանցի հաքերները պասիվացել են

Փորձագետ. Թուրք եւ ադրբեջանցի հաքերները պասիվացել են
Փորձագետ. Թուրք եւ ադրբեջանցի հաքերները պասիվացել են

Ադրբեջանական եւ թուրքական հաքերային խմբերի հարձակումները հայկական կայքերի վրա վերջին ամիսներին նվազել են: Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքերով, հարձակումներ չեն գրանցվել անգամ ապրիլի 24-ին՝ ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ եւ մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրվա առիթով: «Մայիսի 8-ին տասը կայքերի վրա հարձակում է եղել, որոնցից ամենալուրջը asekose.am կայքն էր, մնացածը անհայտ էին: Մեր կողմից հակառակ պատասխանը բավականին ակտիվ է եղել: Իրականում այս հակամարտության մեջ, տուժող կայքերի մեծամասնությունը հայտնի չեն, որովհետեւ նրանք աշխատում են ոչ թե կայքերի որակի, այլ քանակի վրա»,- ասաց պարոն Մարտիրոսյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/05/13/242753/