Դատարանն արդարացրեց Սերժ Սարգսյանին դիզվառելիքի գործով. «Ազատություն»

Այսօր դատարանն արդարացրեց Հայաստանի երրորդ նախագահին՝ հերքելով Դատախազության ապացույցները, թե նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Ըստ մեղադրանքի՝ տարիներ առաջ դիզվառելիքի պետական սուբսիդիայի տրամադրման ժամանակ մոտ կես միլիարդը յուրացվել է, երբ մրցույթը շահել է մյուս ընկերություններից ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ»-ը, որի սեփականատերը Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից է։ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, նրա պաշտպաններն էլ գործընթացը որակել են քաղաքական հետապնդում։

Եթե անգամ դատարանը մեղավոր ճանաչեր նախկին նախագահին, Սարգսյանը ճաղերի ետևում չէր հայտնվի, քանի որ արդեն իսկ անցել է գործի վաղեմության ժամկետը։