Հանրապետության ամբողջ տարածքում հրդեհները հասել են աննախադեպ չափերի. ԱԻՆ-ը զգուշացնում է

Հանրապետության ամբողջ տարածքում հրդեհները հասել են աննախադեպ չափերի. ԱԻՆ-ը զգուշացնում է
Հանրապետության ամբողջ տարածքում հրդեհները հասել են աննախադեպ չափերի. ԱԻՆ-ը զգուշացնում է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում զգուշավորություն ցուցաբերել՝ հրդեհներից խուսափելու համար:

«Հարգելի քաղաքացիներ, եղանակային պայմանների և մարդկանց անփույթ վերաբերմունքի պատճառով՝ հանրապետության ամբողջ տարածքում հրդեհները հասել են աննախադեպ չափերի:

Հնարավոր աղետներից խուսափելու համար Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները»,- նշվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ: