Բարեգործություն Բրիտանիայի թագաժառանգի ծննդյան կապակցությամբ

Բարեգործություն Բրիտանիայի թագաժառանգի ծննդյան կապակցությամբ
Բարեգործություն Բրիտանիայի թագաժառանգի ծննդյան կապակցությամբ

Այսօր Մեծ Բրիտանիայի և հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպան Քեթի Լիչն այցելեց Երանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող թիվ 141 գիշերօթիկ մսուր-մանկապարտեզ: Այս մանկապարտեզը հիմնովին վերանորոգվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակում՝ ներառելով Բրիտանական ֆոնդեր:

Բրիտանիայի նորածին թագաժառանգի ծննդյան կապակցությամբ դեսպանը մանկապարտեզին նվիրեց խաղալիքներ, որոնք կօգնեն երեխաներին առավել հետաքրքիր անցկացնել առօրյան: Երեխաները դեսպանին ընդունեցին երգ ու պարով, խնդրեցին թագաժառանգին և թագավորական ընտանիքին փոխանցել իրենց բարեմաղթանքները: Դեսպան Քեթի Լիչը նշեց, որ ոգևորված է տեսնել թե ինչպես են բոլորը կիսում Բրիտանացիների հետ թագաժառանգի ծննդյան ուրախությունը: Նա հավելեց որ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին իրենց որդու ծննդյան կապակցությամբ որոշել են խուսափել հասարակությունից նվերներ ընդունելուց: Նրանք կարծում են, որ հանրության մեծահոգությունը պետք է ուղղված լինի առավել կարիքի մեջ գտնվող մարդկանց: Ուստի այն անձինք ովքեր կցանկանան նվեր անել նորածին արքայազնին լավ կլինի, որ դա տրամադրեն իրենց երկրումապրող անապահով որևէ երեխայի:

Այդ կապակցությամբ Երևանում Բրիտանական դեսպանատունը տեղադրել է նվերների տուփ: Նորածին թագաժառանգի անունով ստացված ցանկացած նվեր կհավաքվիայստեղ և կտրամադրվի Հայաստանում ապրող որևէ անապահով ընտանիքի երեխայի:

Երևանում Բրիտանական դեսպանատունը այսքանով չի սահմանափակում Բրիտանիայի թագաժառանգի ծննդյան հետ կապված միջոցառումները: Շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին դեսպանատան «մունետիկները» տեղեկատվական դրոշակների միջոցով թագաժառանգի ծննդյան լուրը կտարածեն Երևանի այգիներում ու հանրային վայրերում:

Այս մասին տեղեկացնում է Բրիտանական դեսպանատան հաղորդակցության հարցերով ղեկավար Լիլիթ Քալանթարյանը: 

© Medialab.am