Ռոբերտ Քոչարյանը խցում մենակ է պահվում, դժգոհ է, որ համակարգիչ չունի. ՄԻՊ

11-02-2019
688 դիտում
Ռոբերտ Քոչարյանը խցում մենակ է պահվում, դժգոհ է, որ համակարգիչ չունի. ՄԻՊ

Ռոբերտ Քոչարյանը խցում մենակ է պահվում, դժգոհ է, որ համակարգիչ չունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՄԻՊ Արման Թաթոյանը։ Այս մասին տեղեկացնում է  «Ազատություն» ռադիոկայանը։

Ըստ աղբյուրի ՄԻՊ-ն այցելել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, տեղի է ունեցել առանձնազրույց-քննարկում, տարբեր հարցեր են բարձրացվել։

«Օրինակ, տեսակցությունների հետ կապված հարցն՝ ընտանիքի անդամների հետ, մենք դրանով ակտիվ, բնականաբար, զբաղվել ենք։ Արգելանք կա, բայց մենք նույնպես ակտիվ աշխատել ենք այդ ուղղությամբ, ես կարծում եմ, որ մեր միջամտությունից հետո է, որ նաև որոշակի թույլտվություններ եղան ընտանիքի հետ տեսակցելու», - ասաց Թաթոյանը`նշելով, որ Քոչարյանը խցում միայնակ է։

«Ազատության» հարցին, թե պահման պայմաններից բողոքներ չունի՞, Թաթոյանը պատասխանեց. - «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում խցերը փոքր են, բայց վերաբերմունքից՝ ոչ»։

Մեկ այլ հարցի, թե Քոչարյանն իր իրավունքների հետ կապված դժգոհություննե՞ր է ներկայացրել, օմբուդսմենը պատասխանեց. - «Օրինակ՝ ընտանիքի հետ կապված արգելքը, համակարգչի հետ կապված խնդիրը։ Մենք այդ հարցերը նույնպես բարձրացրել ենք։ Համակարգչի հետ կապված այնտեղ նաև օրենսդրական խնդիրներ կան, այսինքն՝ կառավարության որոշմամբ արգելք կա, հիմա մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։