Րաֆֆի Հովհաննիսյանը հեռանում է Ազատության հրապարակից

21-02-2013
131 դիտում
Րաֆֆի Հովհաննիսյանը հեռանում է Ազատության հրապարակից

Փետրվարի 20-ին մեկնարկած հանրահավաքից հետո Սերժ Սարգսյանին դիմավորելու եւ իշխանության փոխանցման արարողությունը կազմակերպելու նպատակով Երեւանի Ազատության հրապարակում աջակիցների հետ մնացած նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հենց նոր հայտարարեց, որ մի քանի ժամով թողնում է Ազատության հրապարակը, քանի որ պետք է եղբորը ճանապարհի։

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը նաեւ կոչ արեց իր աջակիցներին հավաքվել վաղը ժամը 1-ին Ազատության հրապարակում։

Սարգիս Հարությունյան

«Ազատություն» ռադիոկայան