«Լինում են մարդիկ, ովքեր գնահատում են, երբեմն էլ նույնացնում են կրոնափոխության և դավաճանության հետ».  Փոքր Ասիա` Հայաստանում

04-09-2017
1070 դիտում
«Լինում են մարդիկ, ովքեր գնահատում են, երբեմն էլ նույնացնում են կրոնափոխության և դավաճանության հետ».  Փոքր Ասիա` Հայաստանում

Երևանի մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում գտնվող տոնավաճառի հայկական միանման տաղավարների շարքում միանգամից աչք է զարնում 65-ամյա Ռաֆիկ Սարգսյանի` տիբեթյան ոճով խանութը։

Ռաֆիկն արդեն 15 տարի է` ոչ միայն աշխատում է, այլև ապրում է իր խանութով, այն մշակույթով, որը ցանկանում է հասանելի դարձնել մարդկանց։ Ասում է՝ մարդկանց արձագանքները տարբեր են. լինում են մարդիկ, ովքեր գնահատում են, սիրում գեղեցիկը, մարդիկ կան, որոնց համար այս մշակույթը օտար է, երբեմն էլ նույնացնում են կրոնափոխության և դավաճանության հետ։ Սակայն Ռաֆիկը չի վհատվում. սիրում է իր գործը։

Ընտանիքը նույնպես աջակցում է Ռաֆիկին, անգամ թոռներն են օգնում ձեռագործ աշխատանքներ կատարելու գործում։ Ռաֆիկն ասում է. «Սիրում ենք, դրա համար էլ անում ենք։ Ամեն մարդ պետք է զբաղվի այն գործով, ինչ սիրում է»։

Հերմինե Վիրաբյան 

MediaLab.am