ՑԵՑ - Քաղաքական ծաղրանկարների մրցույթ, MediaLab.am

26-10-2017
8818 դիտում
ՑԵՑ - Քաղաքական ծաղրանկարների մրցույթ, MediaLab.am

MediaLab.am լրատվական-վերլուծական կայքը հայտարարում է քաղաքական ծաղրանկարների մրցույթ։

Մրցույթին մասնակցելու համար կարող եք լրացնել հայտը  և ուղարկել ձեր ծաղրանկարը հետևյալ հասցեով [email protected]։

Ներկայացվող ծաղրանկարները պետք է անդրադառնան վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի ներքին և արտաքին կյանքում տեղի ունեցած որևէ քաղաքական կամ հասարարական իրադարձության:

Ծաղրանկարները կարող են անդրադառնալ կոռուպցիայի դեմ պայքարին, Հայաստանի իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությանը, քաղաքացիական պայքարին, մարդու իրավունքներին, ընտանեկան բռնության դեմ պայքարին, խտրականության դեմ պայքարին եւ այլն:

Մրցույթին ամեն մասնակից կարող է ներկայացնել մինչեւ հինգ ծաղրանկար:

Մրցութային տեղեր զբաղեցրած ծաղրանկարիչները կպարգևատրվեն դրամական պարգեւներով եւ պատվոգրերով, լավագույն աշխատանքները կհրապարակվեն Medialab.am կայքի CartoonLab բաժնում:

Հայտերն ընդունվում են մինչև 2017թ․ Նոյեմբերի 30-ը ներառյալ։

Հայտն՝ այստեղ 

MediaLab.am