«Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են ազատության իրավունքն իրացնելիս, պետք է անմիջապես ազատ արձակվեն». հայտարարություն

22-04-2018
9894 դիտում
«Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են ազատության իրավունքն իրացնելիս, պետք է անմիջապես ազատ արձակվեն». հայտարարություն

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչի՝ Հայաստանում ծավալվող իրադարձությունների շուրջ հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։

«Խաղաղ կերպով և օրենքին համապատասխան արտահայտման ազատության իրավունքի իրացումը համընդհանուր և ֆունդամենտալ իրավունք է բոլորի համար: 

Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիովին կհարգեն այս իրավունքը և օրենքը կկիրառեն արդար ու հավասարապես՝ Հայաստանի միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիային համապատասխան:

Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են օրենքին համապատասխան արտահայտման ազատության իրավունքն իրացնելիս, պետք է անմիջապես ազատ արձակվեն: 

Խիստ կարևոր է, որ բոլոր կողմերը զսպվածություն ու պատասխանատվություն ցուցաբերել: 

Հայտարարությունում մտահոգություն է հայտնվում, որ վարչապետ Սերժ Սարգսյանի ու պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճ հանդիպումը չի կանխել էսկալացիան»: