Ինչ էլ արվի, ինչքան էլ շատ բան արվի, միևնույն է, ձեր պարտքի տակից շատ դժվար է դուրս գալ․ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է առաջնագծի զինծառայողներին և ասել, որ հպարտանում է նրանցով․ Տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեսգիշերն անց զանգահարել է առաջնագծի զորամասերից մեկը և հեռախոսին պատասխանած զինծառայողին ասել, որ սիրում է նրանց բոլորին ու հպարտանում է նրանցով։

«Խնդրում եմ ձեր բոլոր զինծառայողներին փոխանցեք․ զանգել եմ, որ ասեմ՝ հպարտանում եմ ձեզանով, սիրում եմ ձեզ բոլորիդ ու խոնահրվում եմ ձեր առաջ ու ձեր կատարած ծառայության առաջ։ Գիտեմ՝ ինչքան դժվար ա, բայց ես ուզում եմ ասել, որ այն ծառայությունը, որ դուք ձեր հայրենիքին մատուցում եք, պատմական ծառայություն է, և հայրենիքը մշտապես ձեր առաջ պարտքի տալ է կինելու։ Ինչ էլ արվի, ինչքան էլ շատ բան արվի միևնույն է, ձեր պարտքի տակից շատ դժվար է դուրս գալ։ Ուզում եմ, որ համոզված լինեք, որ ես այստեղ իմ ամենօրյա աշխատանքի մեջ ամեն ինչ անում է, որ ձեր չարչարանքը իզուր չանցնի։

Խնդրում եմ, այդտեղ բոլորին ասես, որ ձեզ վերաբերվում եմ ինչպես իմ հարազատի, ինչպես իմ ընտանիքի անդամի։ Եվ ուզում եմ իմանաք, որ իմ ծառայության ամեն րոպեի մեջ դուք իմ մտքերում եք, իմ սրտի մեջ։ Ես ամեն ինչ կանեմ, որ Ձեր չարչարանքը իզուր չանցնի», -ասել է վարչապետը հեռախոսին պատասխանած զինծառայողին

Օգտվելով տեխնիկական հնարավորություններից՝ կեսգիշերն անց զանգահարում եմ առաջնագծի տարբեր տեղամասեր, զրուցում հրամանատարների, զինվորների հետ։ Այս զանգը արել եմ ընդամենը րոպեներ առաջ։ Մնացածը՝ տեսանյութում։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, October 7, 2020