Կուտակային հաշվի միջոցները փոխանցել Հիմնադրամներին փոխանցելը չափազանց վտանգավոր է ու կարող խիստ վտանգել Հայաստանի ֆինանսական կայունությունը․ Վարուժան Ավետիքյան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Սիրելիներս, մի քանի օր է ինչ որոշ քաղաքացիների կողմից առաջարկ է հնչում կուտակային հաշվի միջոցները փոխանցել Համահայկական և/կամ 1000+ հիմնադրամներին:

Հասկանում եմ, որ բոլորս բոցավառված են, բայց սա չափազանց վտանգավոր է ու կարող խիստ վտանգել Հայաստանի ֆինանսական կայունությունը: Մեր բոլորիս կուտակային միջոցները դրամային ու արտարժութային ներդրումների մեջ են (առնվազն 60% Հայաստանի ֆինանսական համակարգում) ու այդ միջոցները որևէ այլ տեղ փոխանցելու համար պետք է կատարված ներդրումները լիկվիդացնել/լուծարել:

Եթե հավաքական կերպով այդպես անենք, ապա կարող է առաջանալ իրացվելիության ճգնաժամ ու ծանր իրավիճակ ստեղծել հայկական ֆինանսական համակարգի համար, ինչը հավատացնում եմ պատերազմից պակաս վտանգավոր չէ (2008-2009 գլոբալ ճգնաժամը վկա): Բացի այդ, մենք այս ահաբեկչական պատերազմը #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ և դեռ երկար ապրելու ենք մեր հայրենքում:

Այնպես որ, կուտակային միջոցները դեռ երկար ծառայելու են մեր երկրի բարօրությանն ու սոցիալական անվտանգությանը:

Սիրելիներս, մի քանի օր է ինչ որոշ քաղաքացիների կողմից առաջարկ է հնչում կուտակային հաշվի միջոցները փոխանցել Համահայկական…

Posted by Varoujan Avedikian on Wednesday, October 7, 2020