Իրավիճակը տարածաշրջանում մնում է բավական փխրուն․ Զոհրաբ Մնացականյանի առաջին հարցազրույցը բանակցություններից հետո․ Տեսանյութ

Մոսկվայում ՌԴ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ գրեթե 11 ժամ տևած բանակցություններից հետո ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել։

«Իրավիճակը տարածաշրջանում մնում է բավական փխրուն, մեզ անհրաժեշտ է հասնել կրակի դադարի։ Որևէ առաջընթացի մասին խոսելը, առանց վերջակկետ դնելու այս ամենին անհնար կլինի։ Մեզ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, դադարեցնել այս վայրագությունը, հետո նոր խոսել գործընթացի մասին՝ վերահաստատելով, որ Մինսկի խմբի ձևաչափը մնում է նույնը խնդրի լուծման համար։ Որևէ այլ ուժ, մասնավորապես Թուրքիան, մասնակցություն չի կարող ունենալ գործընացին», -ասել է Մնացականյանը։

Զոհրաբ Մնացականյանի առաջին հարցազրույցը՝ գրեթե 11 ժամ տևած մոսկովյան բանակցությունից հետո

Զոհրաբ Մնացականյանի առաջին հարցազրույցը՝ գրեթե 11 ժամ տևած մոսկովյան բանակցությունից հետո

Posted by Լուրեր on Friday, October 9, 2020