Հունաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ԼՂ բանակցությունների սկսման կոչ է արել

Հեղինակ MediaLab

Հունաստանը ողջունում է կրակի դադարեցման համաձայնությունը, որը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ մոտ 11 ժամ տևած քննարկումների արդյունքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Հունաստանի արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո պետք է անհապաղ սկսվեն բանակցությունները՝ ապահովելու խաղաղ կարգավորումը»,- ընդգծում են Հունաստանի ԱԳՆ-ից։