Քեթի Լիչը կմնա որպես դեսպան մինչև ժամկետի ավարտը

Քեթի Լիչը կմնա որպես դեսպան մինչև ժամկետի ավարտը
Քեթի Լիչը կմնա որպես դեսպան մինչև ժամկետի ավարտը

Ս/թ մարտի 1-ից  Քեթի Լիչը փոխարինելով ամուսնուն՝ Ջոնաթան Էյվսին, կրկին ստանձնեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները: Այս անգամ Քեթի Լիչը կմնա որպես դեսպան մինչև պաշտոնավարման ավարտը: Այս առիթով Ջոնաթան էյվսն ասել է. «Փետրվարի 28-ին ես վերջին անգամ փոխանցեցի դեսպանի պաշտոնը Քեթիին: Սա նաև պաշտոնապես իմ վերջին աշխատանքային օրն […]

Ս/թ մարտի 1-ից  Քեթի Լիչը փոխարինելով ամուսնուն՝ Ջոնաթան Էյվսին, կրկին ստանձնեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները:

Այս անգամ Քեթի Լիչը կմնա որպես դեսպան մինչև պաշտոնավարման ավարտը:

Այս առիթով Ջոնաթան էյվսն ասել է.

«Փետրվարի 28-ին ես վերջին անգամ փոխանցեցի դեսպանի պաշտոնը Քեթիին: Սա նաև պաշտոնապես իմ վերջին աշխատանքային օրն էր Միացյալ Թագավորության  դիվանագիտական ծառայությունում: Քեթին կշարունակի կատարել դեսպանի իր պարտականությունները մինչ մեր պաշտոնավարման ժամկետի ավարտը, իսկ ես կաջակցեմ նրան այդ գործում՝ հոգ տանելով ընտանիքի մասին միևնույն ժամանակ փնտրելով մասնագիտական նոր նվաճումներ: Շնորհակալություն բոլորին ովքեր օգնեցին ինձ Հայաստանում իրականացնել արդյունավետ գոծունեություն թե՛ մասնագիտական, թե՛ անձնական տեսանկյունից:»

«Թիմ դեսպանների աշխատանքը հիանալի փորձ էր երկուսիս համար: Ես շատ հպարտ եմ այն արդյունքի համար, որին մենք հասել ենք վերջին երկու տարիների ընթացքում: Կարծում եմ մենք ապացուցեցինք, որ աշխատանքային այս ձևաչափը արդյունավետ էր: Ամեն չորս ամիսը մեկ փոխարինելով իրար, լեցուն նոր գաղափարներով և շնորհիվ մեր դեսպանատան հիանալի թիմի մենք 2013-ը դարձրեցինք Բրիտանիա-Հայաստան հարաբերությունների լավագույն տարին: Ես հակված եմ պահել այս դրական ընթացքը և շարունակել աշխատել նոր նախաձեռնությունների վրա», ասաց Քեթի Լիչը:

Հիշեցնենք, որ Ջոնաթան Էյվսն ու Քեթի Լիչը համատեղության կարգով որպես թիմ դեսպաններ Հայաստանում իրենց գործունեությունն են սկսել 2012թ-ի հունվարից:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամլո հաղորդագրությունը:

© Medialab.am