ԱՄՆ Պետքարտուղար Պոմպեոյի մեկնաբանությունը զավեշտալի է և ցինիկ․ Աշոտյան

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախում զինված հակամարտության հետ կապված ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը և գրել․

«ԱՄՆ Պետքարտուղար Պոմպեոյի մեկնաբանությունը զավեշտալի է և ցինիկ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի բարձրաստիճան պաշտոնյան «հույս ունի, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից»։

Մեր բանակը վստահաբար դա անում է: Խնդիրը այլ տեղ է։ Այսինքն, դու գիտես, որ Ադրբեջանն է մեղավոր, խոստովանում ես, որ Թուրքիան ակտիվորեն ներգրավված է ու՞։ ՈՒ ի՞նչ։ Բա դու էլ ինչի՞ համար ես միջնորդի մանդատ ստացել»։