Դաշնակցական գործիչները հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

Այսօր, հոկտեմբերի 15-ին, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը և ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը հանդիպել են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Արցախում ընթացող պատերազմի մասին, մտքեր են փոխանակել տարածաշրջանում քաղաքական զարգացումների վերաբերյալ՝ անդրադարձել են հայ-ռուսական հարաբերություններին:

Այս մասին տեղեկացնում են Հ․ Յ․ Դաշնակցությունից: