Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկի վիճակն արդեն լավ է. ԲԿ

«Գլխի վիրահատությունից երկու օր է անցել, իսկ նա արդեն ժպտում է, շապիկին՝ Մոնթեն:

Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված ու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 2-ամյա Արծվիկի վիճակն արդեն լավ է:

Շնորհակալություն այս օրերի ուշադրության, ուղարկվող նվերների, զանգերի և սիրո համար»,- այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում: