Նախագահի թեկնածու Բայդենը խոստանում է կանխել Թուրքիայի, վարձկանների միջամտությունը ԼՂ կոնֆլիկտում

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը և փոխնախագահի թեկնածու սենատոր Քամալա Հարիսը նախընտրական քարոզարշավում հայտարարության տեքստով ներկայացրել են, թե Բայդենն ինչ է արել հայկական հարցերի առնչությամբ և թե Բայդեն-Հարիս վարչակազմն ինչ կանի ընտրվելու դեպքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Asbarez-ը՝ մեջբերելով հայտարարությունը, որից երկու օր առաջ Բայդենն ու Հարիսն անդրադարձել էին Ղարաբաղյան հակամարտությանը և խաղաղ լուծման կոչ արել:

«Ջո Բայդենի աջակցությունը հայ ժողովրդին» խորագրով հայտարարության տեքստում մասնավորապես հիշեցվում է 2020 թվականի ապրիլի 24-ին Բայդենի խոսքերը. «Հայոց ցեղասպանության զոհերին հիշելու և նրանց հիշատակը հարգելու հարցում ես կանգնած եմ ողջ հայ ժողովրդի և ամերիկահայ համայնքի կողքին, որը այնքան մեծ ներդրում է ունեցել ԱՄՆ-ում»:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։