Կայացել է Լավրով-Մնացականյան հեռախոսազրույցը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Այդ մասին տեղեկացնում է Russia Today-ը։

Ըստ աղբյուրի, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը։

Նշվում է նաև, որ կողմերը ընդգծել են հումանիտար նպատակներով հրադադարի մասին մոսկովյան համաձայնությանը հետևելու անհրաժեշտությունը։