Կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն Միացյալ Նահանգներին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Նապոլիտանոն նշել է, որ Արցախը չի կարող միանալ Ադրբեջանին՝ հավելելով, որ Արցախը հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի մի մասը:

«Առաջ գնալու ճանապարհը ազատության ճանապարհն է, ուստի այսօր ես կոչ եմ անում Միացյալ Նահանգների կողմից պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,- նշել է Նապոլիտանոն: