ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա․ Factor.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ժամանակավորապես թուրքական ապրանքի ներմուծման արգելքի վերաբերյալ Կառավարության որոշումը։ «Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 47-րդ հոդվածը և 7-րդ հավելվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ժամանակավոր արգելել Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման ապրանքների ներմուծումը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ծանուցել սույն որոշման 1-ին կետով նախատեսված ժամանակավոր արգելքի մասին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի կատարման նկատմամբ վերահսկողություն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի դեկտեմբերի 31-ից և գործում է վեց ամիս ժամկետով»,- նշված է որոշման մեջ։

Աղբյուրը՝ factor.am