Ուկրաինան ռուսական գազը կստանա 485 դոլարով

Ուկրաինան ռուսական գազը կստանա 485 դոլարով
Ուկրաինան ռուսական գազը կստանա 485 դոլարով

Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերի և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումից հետո որոշվել է, որ 2014 թվականի ապրիլի 1-ից Ուկրաինան Ռուսաստանից գազ կստանա 1000 խ/մ դիմաց 485 դոլարով: Այս մասին գրում է www.lragir.am-ը հղում անելով ՌԲԿ գործակալությունը:

Մեդվեդևն ասել է, որ չեղյալ է արվել 2010 թվականին Ուկրաինայի համար հաստատված գազի արտահանման զրոյական տուրքը:  

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանը որոշել էր գազի գինը 268.5 դոլարից թանկացնել 385.5 դոլարի 1000 խ/մ դիմաց, սակայն այսօր որոշվել է, որ գինը պետք է լինի 485 դոլար: Միլլերն ասել է նաև, որ Ուկրաինայի պարտքը գազի դիմաց հասել է 2.2 միլիարդ դոլարի: