Թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը

Կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։

Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։Ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա: Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա:

Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։