Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է

Սոցիալական ցանցերում և մի շարք լրատվակայքերում տարածվում է Հայաստանի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը՝ որպես նոր հայտարարություն։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող ուղերձը հղվել էր դեռևս սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձարզերծած պատերազմի առաջին օրը։

«Տեղեկատվության ստուգման կենտրոն»