ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ Ադրբեջանի ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան. պատասխանը չի ուշացել

ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

Հոկտեմբերի 27-ի առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: