Գալուստ Սահակյանը ճիշտ էր ասում, էլի. ԲՀԿ-ն կողմ քվեարկեց

Գալուստ Սահակյանը ճիշտ էր ասում, էլի. ԲՀԿ-ն կողմ քվեարկեց
Գալուստ Սահակյանը ճիշտ էր ասում, էլի. ԲՀԿ-ն կողմ քվեարկեց

Ազգային ժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը: Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 106 պատգամավոր:
Անվավեր է ճանաչվել երկու քվեաթերթիկ: Ընտրության արդյունքները հետևյալն են՝ Հրանտ Բագրատյանի օգտին քվեարկել է 3 պատգամավոր, դեմ՝ 101: Գալուստ Սահակյանի օգտին քվեարկել է  101, դեմ՝ 3 պատգամավոր:
Ստացվում է, որ ԲՀԿ-ի՝ քվեարկությանը մասնակցած պատգամավորները կողմ են քվեարկել Գալուստ Սահակյանին: Կարելի է հիշել Գալուստի մի հայտարարությունը, ըստ որի՝ ԲՀԿ-ն «իրենցն է, թող չմոռանան»:
Lragir.am