Ադրբեջանական կողմը ապօրինաբար տիրացել և կառավարում է հայ գերիների սոցցանցերի օգտահաշիվները

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ձեռք է բերել օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ու կառավարում են այդ էջերը:


Ապացույցները վկայում են, որ սոցցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից՝ յուրաքանչյուր անգամ մուտք գործելով տարբեր սարքերով՝ համակարգիչ, բջջային հեռախոս, Ipad:

э

Ուսումնասիրելով գերիների հաշիվները՝ պարզ է դրաձել, որ դրանցով շարունակաբար տարածվում է ատելություն, Հայաստանում և Արցախում հասարակական ու քաղաքական ներքին թշնամանք հրահրող, հասարակությունում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր:

Հորդորում ենք ցուցաբերել զգուշություն սոցիալական ցանցերով տարածվող նյութերից օգտվելիս կամ դրանք տարածելիս՝ ստուգելով տարածվող  նյութի իսկությունն անգամ այն պարագայում, երբ անձամբ ճանաչում ենք էջի օգտատիրոջը:

Այս մասին հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։