Արայիկ Հարությունյանը՝ հենց հիմա, ողջ ու առողջ, լի էներգիայով․ Սեմյոն Պեգովը լուսանկար է հրապարակել

Ռուս զինվորական թղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը տելեգրամի իր ալիքում լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

«Արայիկ Հարությունյանը՝ հենց հիմա, ողջ ու առողջ, լի էներգիայով եւ ուժով։ Ի հեճուկս ամեն ինչի, շատ լավ շփվել ենք Մարտունիի և Քարինտակ գյուղի հատվածներում տեղի ունեցած մարտերի, Ռուսաստանի եւ Արցախի բարեկամության մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչու է նա պարբերաբար այցելում առաջնագիծ՝ վտանգելով իր կյանքը»,- գրել է Պեգովը: