Պարբերաբար հրթիռակոծվում է Ստեփանակերտը. Արցախի ԱԻՊԾ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ պարբերաբար հրթիռակոծվում է Ստեփանակերտը։ Թշնամական ուժերը ոչ թիրախային հրթիռներ են թափում Ստեփանակերտի ուղղությամբ։

Միայն վերջին մեկ ժամվա ընթացքում մայրաքաղաքում երեք անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Առաժմ տուժածների մասին տվյալներ չկան։