Ամեն ինչ անելու են ներսից մեզ թուլացնելու համար, բայց պետք է սթափությունը չկորցնել․ Գայանե Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մեր զինվորներին զենքով չեն կարողանում կասեցնել գործի են դրել ապատեղեկատվության կեղտոտ զենքը, հատկապես, որ թիկունքից էլ այս հարվածներն ամենացավոտ ու վտանգավորն են։

Ի վերջո, պետք է գիտակցեք, որ սա նաեւ նյարդերի ու տեղեկատվական պատերազմ է, որ մեր ամեն բառն ու վայրահաչումն ազդում է զինվորի մարտունակության ու տրամադրության վրա, սա բոլորիս պատասխանատվությունն է, ամեն ինչ անելու են ներսից մեզ թուլացնելու համար, նաեւ ներսից են դա անելու, պետք է սթափությունը չկորցնել, զգոն լինել, խնդրում եմ ամեն բառը հավասարակշռեք, ամեն լուրը ստուգեք ու խուճապի մի’ տրվեք։