Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառումը, որի ընթացքում աշխարհահռչակ շախմատիստ Լեւոն Արոնյանը և գրոսմաստեր Մանուել Պետրոսյանը անցկացրեցին միաժամանակյա խաղի սեանս՝ Արցախից և Հայաստանից ընտրված 20 տաղանդավոր երեխաների հետ։
Այս ամենից զատ, կայացավ Արոնյանի մոր՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորոգրումն ու վաճառքը, որից ստացված հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամին։
«Միասին աջակցենք մեր ազգի պայքարին ահաբեկչության դեմ»,-օրեր առաջ հայտարարելով բարեգործական միջոցառման մասին ասել էր Լեւոն Արոնյանը։