Զանգվածային անկարգությունների և ԱԺ նախագահին ծեծի ենթարկելու գործով ձերբակալվել է 6 քաղաքացի

Զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով, 301.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 6 քաղաքացի։ Այդ մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդվարդ Աղաջանյանը։

Նա նաև ընդգծել է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա հարձակման «օպերացիայի» առավել ակտիվ մասնակիցներից երկուսը ձերբակալվածների ցանկում են։

«Բոլոր հանցագործները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ», -նշել է նա։

Զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի…

Posted by Eduard Aghajanyan / Էդուարդ Աղաջանյան on Tuesday, November 10, 2020