Վլադիմիր Պուտինը հստակ և համակարգված է որակել ԼՂ-ում ռուս խաղաղապահների աշխատանքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ և համակարգված է որակել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ նախագահն այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

«Օգտվելով առիթից ՝ ցանկանում եմ ընդգծել ռուս խաղաղապահների հստակ, համակարգված աշխատանքը: Ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը թույլ տվեց դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից», – ասել է Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքով` ռուս զինվորականներն արդյունավետ վերահսկողություն են իրականացնում հրադադարի ռեժիմի նկատմամբ, որը պահպանվում է երկու կողմերի կողմից:

«Իրավիճակն ընդհանուր առմամբ կայունացել է», – նշել է Պուտինը: