Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 21 հազարի

Թուրքիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը ասել է 20 հազար 937-ի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նոր տվյալները հայտնել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը։

Վիրավորների թիվը 80 հազար 88 է։

Փետրվարի 11-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղևորվել է երկրաշարժից տուժած Դիարբեքիր, որտեղից հետո լինելու է Շանլըուրֆայում։