Քարվաճառում ոչնչացվել է ադրբեջանցիների դիվերսիոն խումբը. ԼՂՀ ՊԲ

Քարվաճառում ոչնչացվել է ադրբեջանցիների դիվերսիոն խումբը. ԼՂՀ ՊԲ
Քարվաճառում ոչնչացվել է ադրբեջանցիների դիվերսիոն խումբը. ԼՂՀ ՊԲ

Այսօր առավոտյան ԼՂՀ Քարվաճառի շրջանում հայ հետախուզական խմբերին հաջողվել է ոչնչացնել ադրբեջանական դիվերսիոն խմբի ևս մեկ անդամի:
Այս գործողությամբ, ըստ ԼՂՀ Պաշտպանության բանակի տարածած պաշտոնական հաղորդագրության, այսօր՝ ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը` ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ:

«Խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից»,- ասված է հաղորդագրությա մեջ: ԼՂՀ ՊԲ-ն խոստանում է դեպքի մասին այլ մանրամասներ հաղորդել ավելի ուշ:

Հիշեցնենք՝ հուլիսի 10-ին ԼՂՀ Քարվաճառի շրջան ներթափանցած դիվերսիոն խմբի վնասազերծման գործողությունների ժամանակ սկսված փոխհրաձգության ընթացքում ադրբեջանցի դիվերսանտներից մեկի կրակոցից զոհվել էր հայ սպա, մայոր Սարգիս Աբրահամյանը, իսկ նրա հետ նույն մեքենայում գտնվող Կարինե Դավթյանը վիրավորվել էր:

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ն հաղորդել էր, որ դիվերսիոն խմբի այդ անդամը ևս սպանվել է: Իսկ խմբի մեկ այլ անդամ, Ադրբեջանի քաղաքացի Գուլիև Շահբազ Ջալալօղլուն ձերբակալված է: Այս մասին տեղեկացնում է www.lragir.am-ը: