Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով շարժվում են դեպի կառավարության շենք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով շարժվում են դեպի կառավարության շենք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ակցիայի կազմակերպիչները հայտարարեցին Մաշտոցի պողոտայում ընթացող ցույցի ընթացքում:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ օգտագործելու ենք պայքարի մեր ձեռքի տակ եղած բոլոր մեթոդները»,- լրագրողների հետ զրույցում ասացին ակցիայի կազմակերպիչները:

Նոյեմբերի 11-ից խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցությունները հանրահավաքներ ու բողոքի տարատեսակ ակցիաներ են անցկացնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: