Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել

Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել
Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի ներկայացել Գլխավոր դատախազություն հարցաքննության համար: Այս մասին հղում անելով apsny.ge կայքին` գրում է www.lragir.am-ը:

Աղբյուրը տեղեկացնում է Սաակաշվիլու դեմ այսօր քրեական գործ է հարուցվել: Դատախազությունը հայտարարել է, որ նախկին նախագահն անցնում է 2007 թվականին Իմեդի հեռուստաընկերության դեմ ճնշումների և միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սեփականությունն անօրինական կերպով խլելու գործով: