Ալավերդու սուպերմարկետում հրդեհի հետևանքով շինանյութ է այրվել

Դեկտեմբերի 3-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի «Լճեր» կոչվող տարածքի մոտակայքում գտնվող սուպերմարկետում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող «ԱԳ» սուպերմարկետի շինանյութի բաժնում։ Փրկարարներին հաջողվել է մարել հրդեհը։

Հրդեհի հետևանքով այրվել է սուպերմարկետի շինանյութի բաժնի պլաստմասսայե առաստաղից մոտ 6 քմ հատված, և ջերմահարվել՝ փայտյա կառուցատարրերը (մոտ 8 քմ)։