Ադրբեջանցի իրավապաշտպանը «պատսպարվում է ԱՄՆ դեսպանատանը». «Ազատություն»

Ադրբեջանցի իրավապաշտպանը «պատսպարվում է ԱՄՆ դեսպանատանը». «Ազատություն»
Ադրբեջանցի իրավապաշտպանը «պատսպարվում է ԱՄՆ դեսպանատանը». «Ազատություն»

Ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնովը, տեղեկանալով, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը իր գլխավորած Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտում խուզարկություն է սկսել, շտապել է Միացյալ Նահանգների դեսպանատուն և գտնվում է դրա տարածքում: Այդ մասին փոխանցում է Haqqin.az ինտերնետային պարբերականը՝ վկայակոչելով ադրբեջանական դիվանագիտական աղբյուրը:
Կայքի փոխանցմամբ՝ Հուսեյնովը մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ:
Հիշեցնենք՝ վերջին երկու շաբաթներին Ադրբեջանում ձերբակալվել են հայտնի իրավապաշտպաններ Լեյլա ևԱրիֆ Յունուսները, Ռասուլ Ջաֆարովը և Ինթիգամ Ալիևը: