Արարատ Միրզոյանը հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ

ԱԺ նախագահ Արարտ Միրզոյանը գրել է․

«Հանդիպեցի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Քննարկեցինք ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակը, երկրի անվտանգային մարտահրավերները հաղթահարելու համատեքստում կարևորեցինք ներքաղաքական կայունությունը և ներքաղաքական գործընթացներում բռնության բացառումը։ Միմյանց ներկայացրեցինք մի շարք խնդիրների հանգուցալուծման մեր տեսլականները»։